Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Լոռի» — «Գանձասար-Կապան» խաղում հաշվի դարձավ 2-1: Թիմերն առաջին խաղակեսում մեկական գնդակ փոխանակեցին:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց 20 րոպե ուշացումով:
64-րդ րոպեին սեփական տուգանայինում կոպիտ սխալ թույլ տվեց «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Արթուր Գրիգորյանը և 11-մետրանոց հարված բերեց Մելիքսեթյանի դարպասին:
Ջոնել Դեսիրեն սառնասրտորեն իրացրեց հարվածն ու առաջ մղեց իր թիմին.