«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը 1 օրվա ընթացքում 3 անգամ խախտել է կորոնավիրուսի պատճառով Մեծ Բրիտանիայում հայտարարված ինքնամեկուսացման ռեժիմը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Մայիսի 6-ին Ուոքերը լքել է Փրեսթբերիում գտնվող իր տունն ու հյուրընկալվել քրոջը, որը Ռոտերեմ քաղաքում երեկույթ էր կազմակերպել։ Դրանից հետո Ուոքերն ուղղություն է վերցրել Շեֆֆիլդ՝ այցելելու ծնողներին։ Հաջորդ օրը երեկոյան խաղացողն ընկերոջ հետ հեծանվային զբոսանք է կազմակերպել։
Ավելի վաղ Ուոքերն արդեն սկանդալային պատմության մեջ էր ընկել՝ կապված կարանտինը խախտելու հետ․ նա «Սիթիի» երկրպագուներին կոչ էր արել մնալ տանը, բայց ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դրանից մեկ օր առաջ իր տուն սեքս-աշխատակիցների էր հրավիրած եղել։