Անգլիական «Քրիսթալ Փելասի» բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեն ցանկանում է լքել ակումբը, տեղեկացնում է Daily Star-ը:
29-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել:
Նշվում է ՝ Բենտեկեն կարծում է, որ այդ քայլն օգնելու է նրան տեղ գտնել Բելգիայի հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Բենտեկեն մասնակցել է 20 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: