Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի։ Այն ավարտվում է 2021 թվականին։
AS-ի փոխանցմամբ՝ «բլանկոսները» մտադիր են եղել երկարաձգել պայմանագիրը 28-ամյա բրազիլացու հետ, սակայն կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով նոր պայմանագրի ստորագրումը ուշանում է։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ «արքայական» ակումբը ամեն դեպքում երկարաձգելու է պայմանագիրը Կազեմիրոյի հետ ու բացի երկարաձգումը մտադիր է նրան դարձնել թիմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
«Ռեալում» Զինեդին Զիդանի մարզչական գործունեության ընթացքում Կազեմիրոն գրեթե անփոխարինելի է։ Ընթացիկ մրցաշրջանում նա կազմի ամենակարևոր ֆուտբոլիստն է։