Ֆուտբոլի Հրվ. Կորեայի առաջնության խաղերի ժամանակ կմտցվեն նոր սահմանափակումներ կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու համար:
Խաղացողներին կարգելվի թքել խաղերի ժամանակ, մեկմեկու ձեռք սեխմել և չխոսել՝ նվազագույնի հասցնելով կորոնավիրուսի հավանական տարածման ռիսկը: Թիմի անձնակազմից պահանջվելու է օգտագործել բժշկական դիմակներ և ձեռնոցներ:
Յուրաքանչյուր խաղացող և պաշտոնյա անցել է թեստավորում, և թույլատրվելու է խաղալ միայն այն դեպքում, եթե արդյունքները բացասական լինեն: Թիմում առնվազն մեկ խաղացողի հիվանդանալու դեպքում ամբողջ թիմը երկու շաբաթով կրկին ուղարկվելու է կարանտին:
Այս պահի դրությամբ Կորեայում կա 10 հազարից ավելի վարակակիր, մահացել է 256 մարդ:
























































