Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում», ցանկանում է վերադառնալ «Միլան», հաղորդում է Calcio Mercato-ն:
Ֆուտբոլիստը 2018/19 թվականին արդեն պաշտպանել է միլանյան ակումբի մարզական պատիվը:
Նշվում է, որ «Մոնակոն» չի գնի խաղացողի իրավունքները, որի տեղափոխության արժեքը կկազմեր 42 մլն եվրո։ Բակայոկոն կվերադառնա «Չելսիի» ճամբար, սակայն անգլիացիները նրա համար նոր ակումբ կփնտրեն, քանի որ վերջինս չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ծրագրերի մեջ։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստով նաև հետաքրքրված են ՝ ՊՍԺ-ն և «Սևիլյան»:
Հավելենք, որ Բակայոկոյի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2022 թվականին: