Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը El Pais-ի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի շուրջ։
«Ես շատ կուզեի, որ դա (մրցաշրջանի վերսկսումը/խմբ․) տեղի ունենար, բայց ես դրան չեմ հավատում, ցավոք սրտի։ Իմ կարծիքով՝ պետք է պատրաստվել 2021 թվականին։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է Australian Open-ը, քան այն, թե ինչ տեղի կունենա այս տարի։ Իմ կարծիքով՝ 2020-ը գրեթե կորած է։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք սկսել խաղալ մյուս տարի, մեծ հույս ունեմ։
Իհարկե, սա ցավ է, երբ դու 33-34 տարեկան ես, այլ ոչ թե 20, երբ շատ ժամանակ ունես կարիերայիդ ընթացքում»,-ասել է Նադալը։
Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև հուլիս։
Напомним, на данный момент все официальные турниры отменены до 13 июля.