Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին համեմատել է «Արսենալում» և «Բարսելոնայում» անցյացրած տարիները։
««Արսենալի» կազմում ես կարող էի ցանկացած դիրքում խաղալ: «Արսենալում» ինձ համար շատ ավելի հեշտ էր, քանի որ Բերգկամպն ու Կանուն խաղում էին ինձ հետ: Նրանք խաղում էին մեջտեղում, և ես կարող էի առաջ շարժվել դեպի աջ կամ ձախ:
Երբ ես «Արսենալում» էի, երբեք չէի մտածում, որ պետք է հեռանամ: Բայց դա տեղի ունեցավ: Ես տեղափոխվեցի «Բարսելոնա»․ բոլորվին այլ խաղաոճ, թիմ, որին պետք է հարմարվեի: Ռայկարդը խնդրեց ինձ խաղալ ձախ եզրում, և երբ Պեպը եկավ…
Նա ահավոր մարզիչ է, բայց շատ պահանջկոտ և ակտիվ: Կարծես շախմատ խաղայիր նրա հետ: Միշտ պետք է նախապես իմանայի, թե ինչ կլինի հետո: Եվ դրա համար մենք պետք է մնանք մեր դիրքերում:
Անհրաժեշտ էր խաբուսիկ վազք կատարել, որպեսզի խաղընկերները տարածություն ստանան: Միշտ ստիպված էի վազել, որպեսզի Անդրես Ինյեստան հնարավորություն ստանա գնդակը ձեռք բերել: Աստիճանաբար ես սկսեցի հասկանալ և շարժվել այնպես, ինչպես պետք է: Դա այլ խաղաոճ էր, բայց հենց որ ընտելացա դրան, մենք մեկ տարվա ընթացքում հաղթեցինք բոլոր հնարավոր գավաթները: Անհավատալի ժամանակ էր, բայց, ինչպես գիտեք, «Արսենալը» իմ սրտում է», — ասել է Անրին Instagram-ում: