Թուրինի «Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին Sky Sports Italia-ի հետ զրույցում անդրադարձել է Պոլ Պոգբայի հավանական վերադարձին։
«Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց նրա պես ֆուտբոլիստների շատ դժվար կլինի նոր ակումբ գտնել, որը ի վիճակի կլինի այդպիսի աշխատավարձ վճարել։
Փոխանակման դեպքում ֆուտբոլիստների արժեքները չեն նվազում, բայց աշխատավարձի հետ պետք է զգույշ լինել»,-ասել է Պարատիչին։
Հիշեցնենք, որ Պոգբան մեծ հավանականությամբ ամռանը կհեռանա ՄՅՈՒ-ից։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը»։