La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» պատրաստվում է առաջ անցնել «Յունայթեդից» ու «Ռեալից»՝ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի համար մղվող պայքարում՝ ցանկանալով գործարքում ներառել Դեյան Լովրենին:
Հաղորդվում է, որ Կուլիբալին հետաքրքրում է նաև «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Ռեալին», սակայն նրանց համար կենտրոնական պաշտպան ձեռք բերելն առաջնային չէ: Կուլիբալին շարունակում է մնալ նաև ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում:
Տրանսֆերի վաճառքից «Նապոլին» ակնկալում է ստանալ 89 և ավելի մլն եվրո:
Ա սերիայի դադարեցված առաջնությունում Կուլիբալին մասնակցել է 15 հանդիպման: