«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել կենտրոնական պաշտպանի:
The Independent-ի հաղորդմամբ, ակումբները ռադարներն ուղղել են Միլան ու Նեապոլ. թիրախում Միլան Շկրինիարն ու Կալիդու Կուլիբալին են: Հաղորդվում է, որ «Ինտերը» պատրաստ է Շկրինիարին փոխանակել Կուն Ագուերոյի հետ, սակայն թիմերն ավելի շատ պայքարում են Կուլիբալիի տրանսֆերի համար:
25-ամյա սլովակը «Ինտերի» կազմում առաջնության վերսկսումից հետո մասնակցել է 3 խաղի, իսկ 29-ամյա սենեգալցին Ա սերիայի և գավաթի խաղարկության վերսկսումից հետո «Նապոլիի» կազմում մասնակցել է անխտիր բոլոր 6 խաղին: