«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը խաղային մի շարք դիրքերում։
Այսպիսով, «քաղաքայինները» ցանկանում են նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել կենտրոնական պաշտպանիև ձախ պաշտպանի դիրքերում, ինչպես նաև փոխարինող Լերոյ Սանեի համար, որը տեղափոխվեց «Բավարիա»։
The Telegraph-ը տեղեկացնում է, որ կենտրոնական պաշտպանի դիրքում «Ման․ Սիթիի» համար թոփ թիրախ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին։
Ավելի վաղ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Սանեի դիրքում կարող են խաղալ նաև Ռահիմ Ստերլինգը կամ էլ Ֆիլ Ֆոդենը։