«Մանչեսթեր Սիթին» և «Նապոլին» չեն կարողանում համաձայնության գալ պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի համար: Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Աղբյուրի հաղորդմամբ, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ վճարել 75 միլիոն եվրո, իսկ իտալական ակումբը չի պատրաստվում զիջումների գնալ:
Կուլիբալին իտալական թիմում է հանդես գալիս 2014 թվականից: