Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին գովաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, տեղեկացնում է Calcio Italia-ն:
«Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, միգուցե ՝ լավագունը: Նա հաջողություն բերեց Յուվենտուսին:
Ռոնալդուն մարզվելու ու խաղալու անսահման ցանկություն ունի, ինչը ապշեցնում է: Չես հավատում, որ նա 35 տարեկան է»,- ասել է Պարատիչին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 22 հանդիպում և դարձել ՝ 21 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: