ՄՅՈՒ-ի ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորում է բաժանվել կիսապաշտպան Ջեսի Լինգարդից։ Այս մասին հաղորդում է 90min-ը։
Լինգարդի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Ըստ պայմանագրում առկա կետի՝ ակումբը կարող է մեկ մրցաշրջանով երկարացնել 27-ամյա ֆուտբոլիստի հետ համագործակցությունը։
Ջեսիի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը» և «Լեսթերը»։ Անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 17,5 մլն եվրո։
Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։