Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը որոշել է իր աջակցությունը հայտնել վնասվածք ստացած թիմակից Լուկաս Էրնանդեսին: Մարտինեսը բժշկական հագուստով մտել է Էրնանդեսի հիվանդասենյակ և ասել.
«Միակ բանը,որ մենք փոխել ենք, ոտքերն են: Աջ ոտքը փոխել ենք ձախի հետ և հիմա դու աջլիկ ես: Ցանկանում ենք քեզ շուտափույթ ապաքինում և վերադարձ ֆուտբոլային խաղադաշտ»,- ասել է Մարտինեսը այցի ժամանակ:
Էրնանդեսը «Բավարիա» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 80 մլն եվրոյի դիմաց: Լուկասն ընթացիկ մրցաշրջանում բունդեսլիգայում 6 հանդիպման է մասնակցել, իսկ չեմպիոնների լիգայում խաղադաշտ է դուրս եկել 2 անգամ: