«Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով խաղում է «Վալենսիայում» վարձավճարով, պատմել է իր ապագա ծրագրերի մասին:
«Ես կարոտում եմ «Ռոման» և շատ բաներ Հռոմում, բայց եթե ինձ հարցնեք, արդյոք կցանկանայի վերադառնալ վաղը ակումվ, ես կասեի՝ ոչ, քանի որ ես ցանկանում եմ լիարժեք զգալ այս փորձը «Վալենսիայի» հետ:
Այս պահին ես պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրը «Վալենսիայի» հետ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football-italia-ն:
Վերջերս «Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Վալենսիայում», հետաքրքիր պատմություն է պատմել։ Նա նշել է «Ռոմայի» այն միակ խաղացողին, որը չի հավատացել հռոմեական թիմի հնարավոր քամբեքին 2018 թվականի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ։