«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները խոստովանել է, որ չի ցանկանում տեղափոխվել «Բավարիա».
««Բավարիան» հրաշալի ակումբ է: Այդ մասին խոսելն ավելորդ է: Ֆլիկն այս մրցաշրջանում ապացուցեց, որ նա լավ մարզիչ է, բայց եթե ես կանգնեմ ընտրության առջև, միանշանակ, ավելի նախընտրելի տարբերակ է այլ առաջնությունում խաղալը»,-ասել է Վերները:
Նախկինում կար տեղեկություն, որ Վերներին Կլոպը ցանկանում է տեսնել «Լիվերպուլում»: