Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Թալհաթ» մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում իռլանդական թիմը երկու գնդակի առավելություն ստացավ՝ Հիլի ու Գրինի գոլերի շնորհիվ, սակայն երկրորդ խաղակեսում Սանդրո Լիման աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» կազմում։ Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Հայկական թիմը, չնայած 1-2 հաշվով զիջեց Դուբլինում, հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։



























































