Ֆրանսիական «Ռենը» Լիգա 1-ի՝ ժամանակից շուտ ավարտված մրցաշրջանի շնորհիվ առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրեց՝ իրավունք ստանալով մասնակցել Չեմպիոնների լիգայի մյուս մրցաշրջանին։
«Ռենը» առաջին անգամ կմասնակցի ՉԼ-ին։ Ավելի վաղ թիմը հանդես է եկել միայն Եվրոպա լիգայում, Գավաթը նվաճողների գավաթին ու Ինտերտոտոյի գավաթին։
Լիգա 1-ի որոշման համաձայն՝ 2019/20 մրցաշրջանի արդյունքներն ամփոփվել են արդեն խաղացած 28 խաղերով։ Չեմպիոն է հռչակվել ՊՍԺ-ն։