«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները որոշում է կայացրել, թե որ ակումբում կցանկանար շարունակել կարիերան, հայտնում է Bild-ը:
Ավելի վաղ «Բավարիան» և «Լիվերպուլը» հավակնում էին գերմանացի հարձակվողին: Հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը բացառել է իր հնարավոր տեղափոխությունը «Բավարիա»: Վերները ցանկանում է աշխատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
Վերները առաջարկ է սպասում Պրեմիեր լիգայի թիմից և նույնիսկ հաճախում է անգլերենի դասընթացների:
Իր հերթին «Բարսելոնան» ևս հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներով: Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը առաջնային նպատակն է կատալոնական ակումբի ղեկավարության համար: Այնուամենայնիվ, «Բարսելոնան» քննարկում է այլ տարբերակներ այն դեպքում, երբ 22-ամյա արգենտինացու գործարքը խզվի: