Անգլիական «Լիվերպուլը» դադարեցրել է համագործակցությունը գլխավոր մարզիչ Արնե Սլոթի հետ՝ թիմի հետագա զարգացման տեսլականի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով: Ինչպես հաղորդում է մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը, ակումբի ղեկավարությունն ակնկալում է տեսնել ավելի ագրեսիվ և հարձակվողական խաղաոճ։
Նիդերլանդցի մասնագետին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է նախապես, որպեսզի նոր գլխավոր մարզիչը բավարար ժամանակ ունենա թիմը հաջորդ մրցաշրջանին լիարժեք նախապատրաստելու համար։
Ավելի վաղ շրջանառվում էին լուրեր, որ թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն «Բորնմուտի» նախկին գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան է։
Հիշեցնենք, որ Սլոթը «Լիվերպուլը» գլխավորում էր 2024 թվականի ամռանից և հենց առաջին մրցաշրջանում ակումբի հետ նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։




























































