Լոնդոնի «Չելսին» կտրականապես բացառել է հարձակվող Ժոաու Պեդրուի վաճառքի հավանականությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբում տեղյակ են 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու՝ կատալոնական «Բարսելոնայի» ցանկության մասին: Սակայն «ազնվականները» մտադիր չեն բրազիլացուն բաց թողնել այլ թիմ անգամ ռեկորդային գումարի դիմաց։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այժմ փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն։
Այս մրցաշրջանում Պեդրոն անցկացրած 50 հանդիպումներում դարձել է 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք, որ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո, իսկ «Չելսիի» հետ նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2033 թվականը։



























































