ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ներկայացել է Վերսալի դատարան՝ բռնաբարության մեղադրանքները հանելու միջնորդությամբ։ Նրան աջակցել և դատարանում ցուցմունք է տվել Կիլիան Մբապեն։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
«Կիլիան Մբապեն պարզաբանում է, որ Աշրաֆ Հակիմին իրեն պատմել է, թե ինքն ու տվյալ աղջիկը փոխադարձ շոյել են միմյանց ինտիմ հատվածները, ինչը, ըստ երևույթին, տարբերվում է տուժողի ներկայացրած վարկածից»,- նշված է դատական փաստաթղթերում։
Մբապեն ոստիկաններին հայտնել է նաև հետևյալը.
«Կարծում եմ՝ նա ցանկանում էր քնել աղջկա հետ, համենայն դեպս ես այդպես մտածեցի՝ հաշվի առնելով, որ հանդիպումը շատ ուշ էր կայացել։ Աշրաֆն ինձ ցույց տվեց նամակագրությունը, և ես հասկացա, որ հենց աղջիկն էր ցանկացել գնալ նրա մոտ։ Հակիմին ասաց, որ իրենք համբուրվել են։ Ես հարցրի նրան՝ արդյոք նա որևէ սխալ բան արել է։ Նա պատասխանեց, որ ինտիմ հատվածներում փոխադարձ շոյանքներ են եղել, և ինքը աղջկա կողմից որևէ մերժում չի զգացել»։
Հիշեցնենք, որ 2023 թվականին 24-ամյա մի աղջիկ Հակիմիին մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ։ Նա ուշ երեկոյան տաքսիով գնացել էր ֆուտբոլիստի տուն։



























































