Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է նոր կենտրոնական հարձակվողի տրանսֆերի բյուջեն։
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, ակումբը պատրաստ է հարձակվողի համար ծախսել ոչ ավելի, քան 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ մամուլը «Բարսելոնային» կապում է երեք հարձակվողների անվան հետ։ Խոսքը Մադրիդի «Ատլետիկոյից» Խուլիան Ալվարեսի, Լոնդոնի «Չելսիից» Ժոաու Պեդրուի և Միլանի «Ինտերից» Լաուտարո Մարտինեսի մասին է։
Ընդ որում, Ալվարեսի տեղափոխությունն ամենաքիչ հավանականն է համարվում, քանի որ մադրիդյան թիմը ցանկանում է նրա տրանսֆերի դիմաց ստանալ 150 միլիոն եվրո։



























































