Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն առաջնային տարբերակ է հանդիսանում «Նյուքասլի Յունայթեդի» նոր սեփականատերերի համար: 48-ամյա մասնագետին տարեկան 19 մլն ֆունտ աշխատավարձով պայմանագիր է առաջարկվել (21,7 մլն եվրո): Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Այս պահին «Նյուքասլը» պաշտոնապես շարունակում է ղեկավարել միլիարդատեր Մայք Էշլիին: Այս ամիս ավելի վաղ նա համաձայնել էր ակումբը 300 մլն ֆունտի դիմաց (342,7 մլն եվրո) վաճառել Սաուդյան Արաբիայից ինքնիշխան ֆոնդին, որը ղեկավարում է ժառանգական արքայազն Մուհամեդ իբն Սալմանը: Անգլիական Պրեմիեր-լիգայի ղեկավարությունը դեռևս հավանություն չի տվել այս գործարքին:
Սպասվում է, որ Պոչետինոյի հետ բանակցությունների խափանման դեպքում անգլիական թիմը կգլխավորի Ռաֆայել Բենիտեսը: Իսպանացին 2016-ից 2019 թվականներին արդեն աշխատել է որպես «Նյուքասլի» գլխավոր մարզիչ: Բենիտեսն այս պահին չինական «Դալյան Իֆան» ակումբի գլխավոր մարզիչն է: