Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ քարկոծել են սեփական թիմի ավտոբուսը: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կոտրվել է կատալոնական թիմին տեղափոխող ավտոբուսի լուսամուտներից մեկը։ Նշվում է, որ ավելի ուշ հարձակման է ենթարկվել նաև արդեն «սերուցքայինների» ավտոբուսը։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 34 խաղից հետո «Բարսելոնան» վաստակել է 88 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» 77 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Առաջնության նախորդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 2:1 հաշվով պարտության էր մատնել «Օսասունային», իսկ Ալվարո Արբելոայի սաները վստահ հաղթանակ էին տարել «Էսպանյոլի» նկատմամբ (2:0)։



























































