Թբիլիսիի «Դինամոյի» վինգեր Թոռնիկե Կվարացխելիան, որը ՊՍԺ-ի աստղ Խվիչա Կվարացխելիայի եղբայրն է, հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է LA Gazzetta Georgia պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 16-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Գերմանիա՝ մյունխենյան գրանդի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպելու և ակումբային ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով։
Հավելենք, որ Թոռնիկե Կվարացխելիան պաշտպանում է թբիլիսյան ակումբի երիտասարդական թիմի գույները։ Նախորդ շաբաթ նա իր կարիերայում առաջին անգամ ընդգրկվել էր գլխավոր թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ նորամուտը չէր նշել խաղադաշտում։



























































