«Քրիստալ Փելասի» անգլիացի կիսապաշտպան Ադամ Ուորտոնը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիրներն» արդեն ակտիվ բանակցություններ են վարում 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային տեղափոխության շուրջ։ Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը նույնպես մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ադամ Ուորտոնն ակումբային մակարդակում անցկացրել է 46 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 7 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 60 միլիոն եվրո։




























































