Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է իր որոշ թիմակիցներից։
Ինչպես հաղորդում է Madrid Universal-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը վրդովված է թիմում ստեղծված իրավիճակից։ Նա կարծում է, որ որոշ խաղացողներ պարզապես «փչացրել են» մրցաշրջանը։ Աստղային հարձակվողն այս հարցի շուրջ նույնիսկ առանձնազրույցներ է ունեցել թիմակիցների հետ։
Նշվում է, որ Ջուդ Բելինգեմն այն ֆուտբոլիստներից է, ում հետ Մբապեի հարաբերությունները լարվել են։ Աղբյուրի պնդմամբ՝ անգլիացին այն սակավաթիվ խաղացողներից էր, որոնք իրենց թույլ էին տալիս քննադատել Կիլիանին՝ նրա անհաջող ելույթներից հետո։
Հիշեցնենք, որ «սրքայական» ակումբը գրեթե ձախողել է ընթացիկ մրցաշրջանը։ Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկություններից, իսկ Լա լիգայում գործնականում զրկվել է չեմպիոնական տիտղոսի համար կատալոնական «Բարսելոնայի» հետ պայքարելու հնարավորությունից։

























































