Իտալական Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակում «Նապոլին» Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ընդունել էր «Կրեմոնեզեին»։
Գլխավոր մրցավար Դանիելե Դովերիի սպասարկած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 4:0 հաշվով։
Խաղի հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց նեապոլիտանական ակումբի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը։ 45-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ֆիլիպո Տերաչանոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+3′) Կևին Դե Բրույնեն հաշիվը դարձրեց խոշոր։ Երկրորդ կեսում՝ 52-րդ րոպեին, հարձակվող Ալիսոն Սանթոսը խփեց տանտերերի չորրորդ գնդակը։ Նշենք նաև, որ 83-րդ րոպեին Մաքթոմինեյը վրիպեց 11-մետրանոց նշանակետից։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» իր վաստակած միավորների քանակը հասցրեց 69-ի և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 34 հանդիպումից հետո «Կրեմոնեզեն» 28 միավորով 17-րդն է։
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































