«Բարսելոնան» դիտարկում է «Ատալանտայի» պաշտպան Մարկո Պալեստրային ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը 21-ամյա իտալացու թեկնածությունը դիտարկում է որպես պաշտպանության եզրերն ուժեղացնելու ունիվերսալ տարբերակ:
Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև իտալական «Յուվենտուսն» ու «Ինտերը»:
Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Պալեստրան վարձավճարով հանդես է գալիս «Կալյարիում»։ Անցկացրած 32 հանդիպումներում պաշտպանը դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրն «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:


























































