Գերմանական ֆուտբոլի լեգենդ Տոմաս Մյուլերը Կանադա է տեղափոխվել բնավ ոչ թոշակի անցնելու և հանգստանալու նպատակով: «Վանկուվեր Ուայթքեփսի» մարզումներից մեկի ժամանակ 36-ամյա վետերանն աչքի է ընկել տպավորիչ ակրոբատիկ հնարքով՝ կատարելով շրջադարձ հարված։
Թեև գնդակը չի հայտնվել դարպասում, նրա թիմակիցներն անմիջապես շտապել են տոնել հարվածը Մյուլերի հետ։ Վերջինս էլ, բռնելով մեջքը, անկեղծացել ու կատակել է. «Ինձ այնքա՜ն վախենալու էր: Այնքա՜ն վախենալու»։
Հիշեցնենք, որ իր կանադական առաջին մրցաշրջանում Տոմաս Մյուլերը «Վանկուվեր Ուայթքեփսին» օգնեց հաղթել Արևմտյան կոնֆերենցիայում և հասնել MLS-ի գավաթի պատմական եզրափակիչ: Գերմանացին շարունակում է արդյունավետ և օգտակար խաղ ցուցադրել նաև նոր մրցաշրջանում՝ գոլի հեղինակ դառնալով իր թիմի վերջին երեք հանդիպումներից երկուսում:
Իսկ հանդիպումների միջև ընկած դադարների ժամանակ Մյուլերը զվարճալի կերպով քարոզում է նոր թիմակիցներին և համոզում երկրպագել իր հարազատ Մյունխենի «Բավարիային»։
Մարզման տեսանյութը՝ ստորև.




























































