«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի շտապում ստորագրել կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիրը։
Գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ, սակայն սպասվում է, որ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆեռնանդո Պոլոն, կողմերն արդեն հասել են բանավոր համաձայնության, սակայն գերմանացի մասնագետը գտնում է, որ այժմ գործարքը պաշտոնապես ձևակերպելու ճիշտ ժամանակը չէ։ Ֆլիկը ցանկանում է վստահ լինել, որ իր կատարած աշխատանքով իսկապես արժանացել է նոր պայմանագրի, ուստի վերջնական պատասխան տալուց առաջ կնախընտրի սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրը հավելում է, որ գլխավոր մարզչի նոր պայմանագրում կներառվի նաև համաձայնագրի ժամկետը մինչև 2029 թվականի կեսերը ավտոմատ երկարաձգելու կետ։






















































