Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Քառորդ եզրափակիչի երկու դիմակայությունների արդյունքում մադրիդյան ակումբն առավելության հասավ 3:2 հաշվով՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։
«Տեսա՞ք, թե ինչպես են նրանք խաղում: Այն, թե ինչպես են նրանք խաղում… Երբ հնչեց մեկնարկային սուլիչը, ես ասացի. «Սա անիրական է»: Հեշտ չէ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում երեք անգամ պայքարից դուրս թողնել «Բարսելոնային»՝ Մեսսիի «Բարսային», Լամինի «Բարսային»»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ նախկինում «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» արգելքը հաղթահարել էր նաև 2013/2014 և 2015/2016 մրցաշրջաններում:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկոն» ուժերը կչափի «Սպորտինգ» — «Արսենալ» զույգի հաղթողի հետ:


























































