Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։
«Մենք գիտենք, թե ինչ մրցակցի դեմ ենք խաղալու և գիտակցում ենք նրանց ուժը, բայց մենք նաև գիտակցում ենք մեր նպատակը՝ դուրս գալ հաջորդ փուլ։ Դավիդ Հանցկոյի և Մարկ Պուբիլի բացակայության պայմաններում ես վստահում եմ Ռոբին Լե Նորմանին և Կլեման Լանգլեին, քանի որ վերջիններս փորձառու են, գիտեն իրենց անելիքը և կփորձենք քաղել առավելագույնը երկուսից էլ՝ հանուն թիմի շահերի»,-արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր մադրիդյան ակումբի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



























































