«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Ինչպես հայտնում է FlashScore-ը, չնայած ՄԼՍ-ը ներկայացնող ակումբների կողմից եղած բազմաթիվ առաջարկներին, եգիպտացի հարձակվողը ցանկանում է միանալ «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբն իր հերթին հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ, սակայն տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ դեռևս գործնական քայլեր չի ձեռնարկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոհամեդ Սալահը պաշտոնապես հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Լիվերպուլից»։
Նա անգլիական ակումբ էր տեղափոխվել 2017 թվականին «Ռոմայից»՝ 42 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին «կարմիրների» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։



























































