Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բորնմութին» և զիջեց 1:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Էլի Ժունիոր Կրուպին։ Լոնդոնցիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը 35-րդ րոպեին. նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Վիկտոր Յոկերեշը։ Սակայն 74-րդ րոպեին Ալեքս Սկոթի խփած գոլը հաղթանակ պարգևեց հյուրերին:
«Արսենալը» (70 միավոր) շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 9 միավորով։ Սակայն պետք է նշել, որ «քաղաքայինները» երկու խաղ պակաս են անցկացրել։ Այս արդյունքով ընդհատվեց լոնդոնյան ակումբի՝ առաջնությունում տարած չորս անընդմեջ հաղթանակների շարքը։
«Բորնմութը» (45 միավոր) վերջին վեց հանդիպումներում տոնեց իր առաջին հաղթանակը և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































