Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» խոշոր՝ 0-3 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»:
Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին. տանտերերի ֆուտբոլիստ Դավիդե Բարտեզագին գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ: Դեռ առաջին խաղակեսում՝ 37-րդ րոպեին, Յուրգեն Էկելենկամպը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում «Ուդինեզեն» վերջնականապես կոտրեց մրցակցի դիմադրությունը. 71-րդ րոպեին Արթուր Ատտան դրեց հանդիպման վերջակետը՝ ձևակերպելով խոշոր հաշիվ։
Հատկանշական է, որ սա Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի ամենախոշոր հաշվով պարտությունն է ընթացիկ մրցաշրջանում։
Այս խաղից հետո «ռոսոներին» 63 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։ «Ուդինեզեն» այս հաղթանակից հետո 43 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































