Ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը կարող է զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում հանդիպումներ սպասարկելու իրավունքից: ՈւԵՖԱ-ն այժմ քննարկում է նրան եվրոպական բոլոր մրցաշարերից մինչև մրցաշրջանի ավարտը հեռացնելու հարցը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նման կոշտ որոշման պատճառը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում կայացած «Բարսելոնա» – «Ատլետիկո» (0-2) հանդիպման ժամանակ Կովաչի թույլ տված կոպիտ սխալն է։
Վիճահարույց դրվագը գրանցվել է հանդիպման 54-րդ րոպեին: Այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» դարպասապահ Մուսոն իրացրել է դարպասային հարվածը, նրա թիմակից Մարկ Պուբիլը տուգանային հրապարակում ձեռքով հպվել է գնդակին: Չնայած կանոնների ակնհայտ խախտմանը՝ մրցավարական անձնակազմի կողմից որևէ արձագանք չի եղել:
Կովաչի գործողությունները երկրպագուների շրջանում առաջացրել է խիստ դժգոհությունը. տրիբունաները սկսել են բարձրաձայն սուլել նրա որոշումը: Ենթադրվում է, որ գլխավոր մրցավարը սխալ է գնահատել իրավիճակը՝ կարծելով, թե գնդակը խաղի մեջ է մտցնելու հենց խաղացողը, և ոչ թե դարպասապահն արդեն իսկ իրացրել է հարվածը:























































