«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0։2) հետո գնահատել է թիմի հարձակվող Լամին Յամալի խաղը։
«Իհարկե, նա տխրել է, ինչպես և ցանկացած այլ ոք, բայց սկզբից մինչև վերջ նա ամեն ինչ ֆանտաստիկ արեց՝ թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում։ Շրջանցում էր երեք, չորս, հինգ խաղացողի, դա ապշեցուցիչ է։ Իմ կարծիքով՝ նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում։
Նա 18 տարեկան է, և նրա շուրջ պետք է հնարավորինս քիչ աղմուկ լինի։ Նա կդառնա պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց կարևոր է աջակցել նրան։ Հենց նրա շնորհիվ են երկրպագուները գալիս մարզադաշտ․ նրա, Վինիսիուս Ժունիորի, Պեդրիի… Սա է իմ տեսլականը»,- Ֆլիկի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։
























































