Հեղինակավոր Goal մարզական պորտալը կազմել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը։ Հատկանշական է, որ թեև իսպանացիները նախորդ երեք աշխարհի առաջնություններում չեն կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, նրանք մրցաշարին կմոտենան որպես Եվրոպայի գործող չեմպիոններ։
Երկրորդ հորիզոնականում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին է։ Հարավամերիկյան թիմը 21-րդ դարում ևս մեկ անգամ հասել էր եզրափակիչ՝ 2014 թվականին Բրազիլիայում կայացած մրցաշարում։
Լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականը։ Եվրոպական այս հզոր ընտրանին նախորդ երկու մրցաշարերում անընդմեջ նվաճել է մեդալներ. 2018-ին ֆրանսիացիները նվաճեցին ոսկե, իսկ 2022-ին՝ արծաթե մեդալներ։
Անակնկալներից է Բրազիլիայի հավաքականի դիրքը. աշխարհի հնգակի չեմպիոնները չեն ընդգրկվել լավագույն տասնյակում՝ հանգրվանելով միայն 11-րդ տողում և իրենցից առաջ թողնելով Շվեյցարիայի, Նորվեգիայի և Բելգիայի հավաքականներին։
ԱԱ-2026-ի ֆավորիտների թոփ-20 վարկանիշն ըստ Goal-ի՝
- Իսպանիա
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Պորտուգալիա
- Անգլիա
- Գերմանիա
- Նիդերլանդներ
- Շվեյցարիա
- Նորվեգիա
- Բելգիա
- Բրազիլիա
- Սենեգալ
- Ճապոնիա
- Մարոկկո
- Կոլումբիա
- Խորվաթիա
- Ավստրիա
- Կոտ դ’Իվուար
- Էկվադոր
- Թուրքիա
























































