Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է վերականգնվել Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ստացած վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ի լրագրող Ռոդրան, բելգիացի ֆուտբոլիստի վնասվածքն ավելի լուրջ է, քան սկզբնապես ենթադրվում էր։ Հաղորդվում է, որ նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ ապրիլի 15-ին կայանալիք «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը խիստ անհավանական է։
Քանի դեռ Կուրտուան շարքից դուրս է, «արքայական ակումբի» դարպասը կպաշտպանի ուկրաինացի Անդրեյ Լունինը։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն մասնակցել է 5 հանդիպման և բաց թողել 10 գնդակ։



























































