Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատանքները թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Ակումբի գլխավոր թիրախներից մեկը «Մանչեսթեր Սիթիի» աստղային կիսապաշտպան Ռոդրին է։
Լրագրող Մատեո Մորետոյի տեղեկություններով՝ մադրիդցիները փնտրում են հենց իսպանացու խաղային տվյալներն ունեցող ֆուտբոլիստի։ Հատկանշական է, որ «քաղաքայինների» ղեկավարությունը չի ցանկանում արհեստական խոչընդոտներ ստեղծել և պատրաստ է բաց թողնել Ռոդրիին, եթե նա անձամբ հեռանալու ցանկություն հայտնի։
Ավելի վաղ 29-ամյա կիսապաշտպանն ակնարկել էր, որ դեմ չէ Մադրիդ տեղափոխվելուն։ Անգլիական ակումբի ղեկավարության համար այս խոսքերն անակնկալ չէին. այնտեղ գիտակցում են, որ ֆուտբոլիստը վաղ թե ուշ ցանկանալու է վերադառնալ հայրենիք։
Նշենք, որ հունիսին կլրանա Ռոդրիի 30-ամյակը։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ նրա տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 65 միլիոն եվրո։
























































