Իտալացի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն կոշտ քննադատության է ենթարկել «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուին: Դի Կանիոն համոզված է, որ իտալական ակումբը պետք է հրաժեշտ տա պորտուգալացուն, եթե նպատակ ունի զարգանալ և նոր բարձունքների հասնել։
«Ես «Միլանին» միայն ամենալավն եմ մաղթում։ Բայց իրեն հարգող ֆուտբոլային երկրում, ինչպիսիք են, օրինակ, Անգլիան կամ Իսպանիան, լուրջ ակումբում չի կարող հանդես գալ այնպիսի ֆուտբոլիստ, ում շուրջ այդքան շատ «բայց»-եր կամ «եթե»-ներ կան: Այնտեղ ընդհանրապես չեն լինում «բայց» կամ «եթե»։ Իսկ Լեաուն ամբողջությամբ բաղկացած է այդ «բայց»-երից ու «եթե»-ներից։ Եթե «Միլանն» ուզում է հաղթանակներ կերտող մեքենա դառնալ, ապա չի կարող իր կազմում պահել մի խաղացողի, որը չգիտի, թե առավոտյան ժամը քանիսին է արթնանալու»,- Դի Կանիոյի խոսքերը մեջբերում է pianetamilan.it պորտալը։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Լեաուն «ներաձուրիի» գույները պաշտպանում է 2019 թվականից։



























































