Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչել Գոնսալեսը խոսել է «արքայական» ակումբի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի խաղի ու թիմում նրա դերի մասին։
«Ֆեդեն հաստատուն քայլերով գնում է նրան, որ դառնա «Ռեալի» լեգենդը։ Չի կարելի նրան համեմատել թիմի մյուս խաղացողների հետ. դա ուղղակի անարդար կլինի։ Վալվերդեն սուպերաստղի տեսք չունի, բայց նա արդեն վաստակել է այդ կարգավիճակը»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ուրուգվայցին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Տաղանդավոր կիսապաշտպանը մադրիդյան ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից։ Ներկայումս նրա տրանսֆերային շուկայական արժեքը գնահատվում է տպավորիչ 120 միլիոն եվրո։



























































