Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Չելսին» արտագնա խաղում 0:3 հաշվով անակնկալ և ջախջախիչ պարտություն կրեց «Էվերթոնից»:
Տանտերերի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Բետուն՝ դառնալով դուբլի հեղինակ։ 28-ամյա հարձակվողն աչքի ընկավ 33-րդ և 62-րդ րոպեներին: Դրանից բացի, նա նաև գոլային փոխանցում կատարեց Իլիման Նդիայեին, որը 76-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» վաստակեց 46 միավոր և բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: «Չելսին», որը վերջին չորս խաղերում կրեց արդեն երրորդ պարտությունը, 48 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































