«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ասել է, որ ինքը չի հասկանում քննադատությունների պատճառը «Բարսելոնայի» իր հայրենակից Լիոնել Մեսսիի հասցեին:
32-ամյա ռմբարկուն պարբերաբար քննադատվում է այն բանի համար, որ իբր ազգային հավաքականի համար նախատեսված խաղերում չի ներդնում իր ամբողջ ներուժը, և հավաքականի հետ նա դեռ չի նվաճել ոչ մի նշանակալի գավաթ:
«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր քննադատում են Մեսսիի խաղը ազգային հավաքականում: Նա առաջինն է, ով ցավում է հավաքականի ձախողումներից, բայց շարունակում է գալ թիմ», — Ագուերոյի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում Մեսսին անցկացրել է 138 հանդիպում և խփել 70 գոլ: