Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին» և առավելության հասավ 1:0 հաշվով։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 25-րդ րոպեին հեղինակեց դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը, որին գոլային փոխանցումով օգնեց չեռնոգորցի կիսապաշտպան Ադամ Մարուշիչը։
Խաղավերջին՝ 90+8-րդ րոպեին, հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց տեխնիկական գոտուց։
Այսպիսով՝ «Լացիոն» Իտալիայի առաջնությունում տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը և 29 խաղից հետո վաստակած 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
«Միլանն», ընդհատելով երկու հաղթանակից բաղկացած շարքը, 60 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ




























































