Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 30-րդ տուրում կայացել են հերթական հանդիպումները, որտեղ աչքի են ընկել լոնդոնյան ակումբները։
Առաջնության առաջատար «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց «Էվերթոնին» և միայն խաղավերջում կարողացավ կոտրել մրցակցի համառ դիմադրությունը՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:
«Զինագործների» կազմում 89-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Դյոկերեշը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+7′) Մաքս Դոումենը կրկնապատկեց հաշիվն ու վերջակետ դրեց խաղին։
Այս հաղթանակի շնորհիվ Միկել Արտետայի թիմը վաստակեց 70 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Էվերթոնը» 43 միավորով 8-րդն է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող մեկ այլ դիմակայությունում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» նվազագույն հաշվով ցավալի պարտություն կրեց «Նյուքասլից»։
«Կաչաղակների» հաղթական ու միակ գոլը 18-րդ րոպեին հեղինակեց Էնթոնի Գորդոնը։ Այս հանդիպումից հետո «ազնվականները» 48 միավորով մնում են 5-րդ տեղում, իսկ «Նյուքասլը» իր ակտիվում ունի 42 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ «Արսենալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 22-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում (մարտի 21) կկայանա հենց «Էվերթոն» — «Չելսի» դիմակայությունը, իսկ մարտի 22-ին «Նյուքասլը» սեփական հարկում կընդունի «Սանդերլենդին»:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































